«Հրապարակ». Տարակարծություն` «Իմ քայլը» խմբակցությունում
«Հրապարակ» թերթը գրում է.
ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց 2017-ից մասնավորեցման ցանկում ներառված Մաշկաբանության եւ սեռավարակաբանության գիտաբժշկական կենտրոնն այդ ցանկից հանելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որի քվեարկության արդյունքն ուշագրավ էր, քանզի երեւացին իշխող թիմում առկա հակասությունները։ Նախագծի հեղինակն իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանն է։ Հիմնավորումն այն է, որ նշված բուժհիմնարկն իր ֆորմատում եզակի է ու չի կարելի մասնավորեցնել։ Առողջապահության նախարարությունը, սակայն, ի դեմս Արսեն Թորոսյանի, բացասական եզրակացություն է տվել նախագծին։
Ըստ խոսակցությունների՝ նախարարը պայմանավորվածություններ ունի հիվանդանոցը մասնավորեցնելու վերաբերյալ։ Ընդհանրապես, Զեյնալյան-Թորոսյան կոնֆլիկտը նոր չէ՝ նրանց կարծիքները հաճախ են բախվում։ Նախապես հայտարարվեց, որ «Իմ քայլն» ազատ է քվեարկելու, արդյունքում ստացվեցին 77 կողմ, 4 դեմ եւ 22 ձեռնպահ ձայներ: Դեմ էին իմքայլականներ Արսեն Ջուլֆալակյանը, Հայկ Սարգսյանը, Կարեն Համբարձումյանը եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Ձեռնպահներն էին Մակունցը, Անդրանիկ Քոչարյանը, Արման Եղոյանը, Մխիթար Հայրապետյանը, Համազասպ Դանիելյանը, Վահագն Թեւոսյանը, Վահագն Հովակիմյանը, այլք։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը կուղարկվի ՍԴ
Խորհրդարանում ամփոփվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի գաղտնի քվեարկո...
ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) լիազորությունները դադարեց...
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...