«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը` ԱԱԾ տնօրենի թեկնածո՞ւ
«Հրապարակ» թերթը գրում է.
Վերջին օրերին տարբեր աղբյուրներից տեղեկություններ են շրջանառվում, որ «Իմ քայլը» ԱԱԾ տնօրենի փնտրտուքի մեջ է, քանի որ այժմյան ժամանակավոր պաշտոնակատարին չեն վստահում․ նա Արթուր Վանեցյանի կադրերից է։ Եվ հավանական թեկնածուների թվում տալիս են ԱԺ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի անունը, ում արդեն սկսել են պատրաստել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար՝ անգամ թրեյնինգներ են անում։
Մի քանի ամիս առաջ այս տեղեկությանը լուրջ չէինք վերաբերվի, քանզի դա անհնարին կլիներ, սակայն ուժայինների ղեկավարներին քաղաքական շրջանակներից նշանակելու օրենքն արդեն մի ընթերցում անցել է եւ շուտով կընդունվի, ուստի սա միանգամայն հնարավոր է։
Մանավանդ որ Փաշինյանը ցանկանում է այդ պաշտոնում տեսնել իրեն հավատարիմ մարդու, իսկ Սիմիդյանի հետ երկար ճանապարհ է անցել, հատկապես՝ ընդհատակում գտնվելու շրջանում։ Սակայն երեկ Սիմիդյանը բավականին կտրուկ է պատասխանել մեր լրագրողին․ «Նման բան գոյություն չունի, Ձեր տեղեկություններն աբսուրդ են։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
ՈՒՂԻՂ․ Քիմ Քարդաշյանը ժամանում է Հայաստան
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջում հայտնել է, որ Հայաստան է գալիս։ Հայուհին, ամ...
Ձերբակալել է «Աէրոֆլոտի» գլխավոր տնօրենի տեղակալը
Մոսկվայի Բասմաննի դատարանը ձերբակալել է «Աէրոֆլոտի» գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ալեքսանդրովին 250 միլիոն ռուբլու հա...