Ձերբակալել է «Աէրոֆլոտի» գլխավոր տնօրենի տեղակալը
Մոսկվայի Բասմաննի դատարանը ձերբակալել է «Աէրոֆլոտի» գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ալեքսանդրովին 250 միլիոն ռուբլու հափշտակության գործի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նշենք, որ Ալեքսանդրովը մեղադրվում էր խոշոր չափերի խարդախության մեջ, գրում է hraparak.am-ը:
Ըստ քննության վարկածի, նա ներգրավել է տարբեր փաստաբանների, «Աէրոֆլոտին» իրավաբանական ծառայություններ մատուցելու համար, այն դեպքում, երբ աշխատանքն արել են հաստիքային իրավաբանները։ Ընդ որում այդ հրավիրյալ փաստաբանների համար վճարումը իրականացվել է մեկ ժամը 350 եվրո արժեքով։ Ալեքսանդրովը կալանքի տակ կմնա մինչեւ նոյեմբերի 30-ը։ Նա ռուսական ավիափոխադրող ընկերությունում վերահսկում էր իրավաբանական, գույքային հարցերը եւ զբաղեցնում էր գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը սկսած 2016 թվականից։