«Holiday Inn» հյուրանոցը Կարեն Կարապետյանինը չէ
Հանրապետության հրապարակի հարևանությամբ կառուցվող «Holiday Inn» հյուրանոցը չի պատկանում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, այս մասին Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել են Կարեն Կարապետյանի գրասենյակից։
«Ժամանակ» թերթն այսօր գրել էր, թե Ամիրյան փողոցի սկզբնամասում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող շենքի վրա փակցված պաստառը տեղեկացնում է, որ շուտով այդ շենքում բացվելու է «Holiday Inn» հյուրանոցը:
Ըստ թերթի տեղեկությունների՝ այդ հյուրանոցը պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին:
««Ժամանակ» օրաթերթում այսօր հրապարակված լուրը, թե Երևանում բացվելիք «Holiday Inn» հյուրանոցն, իբր, պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, բացառապես իրականությանը չի համապատասխանում:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ վերջին շրջանում «Ժամանակ» օրաթերթը ձեռագիր է դարձրել մասնավորապես Կարեն Կարապետյանի վերաբերյալ ստահոդ և մանիպուլյատիվ լուրերի տարածումը:
Մեր հրապարակային պահանջն է, որպեսզի նշված լրատվամիջոցը հանդես գա այդ հրապարակումների հերքումով և հետագայում ձեռնպահ մնա Կարեն Կարապետյանի անվան շուրջ նման շահարկումներից, այլապես՝ կհանդիպենք դատարանում», - հաղորդեցին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գրասենյակից։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը կուղարկվի ՍԴ
Խորհրդարանում ամփոփվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի գաղտնի քվեարկո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...