Համոզված եմ, որ դատարանը կբավարարի մեր հայցը. Արմեն Մուրադյան
Ինչպես արդեն հայտնել ենք, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը դատի է տվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։
Արմեն Մուրադյանը նախարարից պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում և պատճառված վնասի հատուցում:
ArmDaily.am-ի հետ զրույցում Մուրադյանի շահերի պաշտպան Գագիկ Խաչիկյանն ասել է, որ իրենց հաղթանակի վրա չի կասկածում։
«Մենք պետք է պնդենք մեր հայցը, համոզված եմ, որ դատարանը կբավարարի այն, քանի որ մեր ունեցած փաստերը բացարձակապես իրականություն են»,-ասել է Խաչիկյանը։
Թե երբ կլինի առաջին դատական նիստը՝ փաստաբանը չգիտի, ծանուցում դեռևս չեն ստացել։
«Պրակտիկան ցույց է տալիս, որ ծանուցում ստանալը կարող է տևել 15 օրից մինչև մեկ ամիս»,-նշել է փաստաբանը։
Խաչիկյանն ասում է ՝ կներկայցնեն իրենց փաստարկները, կտեսնեն մյուս կողմի փաստարկներն ու կսպասեն դատարանի վճռին։
Նշենք, որ հայցը ներկայացվել է հոկտեմբերի 2-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ի իր մամուլի ասուլիսից հետո, ֆեյսբուքյան ուղիղ եթերով Թորոսյանը հայտարարել էր, որ իր դեմ արշավն ուղղորդում է Արմեն Մուրադյանը։ Ի պատասխան՝ Արմեն Մուրադյանն Արսեն Թորոսյանին ստախոսության մեջ էր մեղադրել։
Նմանատիպ հոդվածներ
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Հեյդար Ալիևը կողմ է եղել բանակցությունների եռակողմ ձևաչափին․ Հայ Դատի հանձնախումբը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ փաստաթուղթ, որտեղ մանրամասներ են ներկայացվում 1997 թ․ օգո...
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը կուղարկվի ՍԴ
Խորհրդարանում ամփոփվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի գաղտնի քվեարկո...