Հռոմի պապը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները
Հռոմի պապ Լևոն XIV-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։ Քահանայապետը նաև ցավակցություն է հայտնել հակամարտության հետևանքով զոհվածների ընտանիքներին և բոլոր տուժածներին։ Այս մասին հաղորդում է Vatican News-ը։
«Պատերազմը միայն նոր պատերազմներ է ծնում և հսկայական տառապանքներ պատճառում։ Ժամանակն է կանգնեցնել բռնության պարույրը և տեղ բացել դիվանագիտության ու երկխոսության համար՝ ճանապարհ հարթելով դեպի խաղաղություն»,- աղոթքից հետո հայտարարել է Հռոմի պապը։
Հակամարտության համատեքստում քահանայապետը հիշեցրել է միջազգային մարդասիրական իրավունքը խստորեն պահպանելու անհրաժեշտության մասին և դատապարտել քաղաքացիական օբյեկտներին հասցվող հարվածները։ Նա նաև կոչ է արել դադարեցնել կրակը Սուդանում՝ մտահոգություն հայտնելով Էլ Օբեյդում ստեղծված իրավիճակի և մարդասիրական միջանցքների անհրաժեշտության կապակցությամբ։
Սա առաջին դեպքը չէ, երբ Հռոմի պապ Լևոն XIV-ը խաղաղության կոչ է անում։ 2025 թվականի մայիսին՝ իր առաջին կիրակնօրյա քարոզի ժամանակ, նա կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները և խաղաղ լուծում գտնել Ուկրաինայում ու Գազայի հատվածում հակամարտություններին։
Նույն տարվա հունիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Հռոմի պապը շեշտել էր երկխոսության կարևորությունը՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու համար։ Նա Ռուսաստանի ղեկավարին խնդրել էր «խաղաղությանը նպաստող քայլ» կատարել։
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ բոլորիս տղաները ծառայեն 1,5 տարի. բողոքի ակցիա կառավարության մոտ
Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դ...
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...