Գնաճի ամենաբարձր ցուցանիշը Երևանում է
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019-ի սեպտեմբերին սպառողական գների փոփոխությունները ՀՀ-ում: Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. սեպտեմբերը 2018թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 0.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.2%:
Մեկամյա կտրվածքով գնանկում արձանագրվել է սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ ապրանքախմբում՝ -1.4%, ինչպես նաև կապի՝ -0.1% և հանգիստ ու մշակույթի՝ -1.2% ոլորտներում:
2019թ. սեպտեմբերին 2018թ-ի սեպտեմբերի նկատմամբ 9%-ով գնաճ է արձանագրվել հագուստ և կոշիկ ապրանքախմբում, ինչպես նաև 4.7% գնաճ՝ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ ապրանքախմբում:
2019թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% նվազում): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երևանում:
Նմանատիպ հոդվածներ
Քիմ Քարդաշյանը Երևանում
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդեն Հայաստանում է: Նրան արդեն տեսել են դստեր հետ Երևանում ՝ մեքենա նստելիս։ &nbs...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...