ԱԻՆ-ը դժգոհում է տեխնիկական հագեցվածությունից
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է համակարգի տեխնիկակական հագեցվածության մասին՝ նշելով, որ իրենք այդ առումով խնդիրներ ունեն:
«Չենք թերագնահատում մեր հնարավորությունները, բայց միաժամանակ չենք գերագնահատում»,-ասել է նախարարը՝ նշելով, որ զարգացած երկրների համեմատ՝ ՀՀ ԱԻՆ-ի տեխնիկական զինվածությունը նույնիսկ միջին մակարդակից ցածր է:
Նախարարը նշեց, որ տեխնիկական օգնություն ստացել են Ճապոնիայից, սակայն սրանք քիչ են և սպասվում են նաև նոր տեխնիկաներ, սակայն մարզային տեխնիկան ավելի քիչ է և պետ է հագեցնել փրկարարաական- մարզական տեխնիկան:
Ցոլակյանը հայտնեց, որ Երևանում կա ընդամենը 12 հրշեջ փրկարարական ջոկատ` 20-ի փոխարեն, բացի դա նա նաև նկատեց քաղաքում ամենօրյա խցանումները, որոնք խանգարում են փրկարարներին օպերատիվ աշխատել: Ցոլակյանը հորդորում է լինել ավելի զիջող և հանդուրժող, նա նաև ասաց, որ այս խնդրով հանդես է գալու կառավարությանը առաջարկով:
Նմանատիպ հոդվածներ
Քիմ Քարդաշյանը Երևանում
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդեն Հայաստանում է: Նրան արդեն տեսել են դստեր հետ Երևանում ՝ մեքենա նստելիս։ &nbs...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...