Ժպտացող Ռոհանին և մի փոքր ավելի քիչ տպավորված Պուտինը. Daily Mail-ը՝ հայտնի սելֆիի մասին
Բրիտանական հայտնի Daily Mail պարբերականն անդրադարձել է Երևանում տեղի ունեցած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին ու անդամ երկրների առաջնորդների հայտնի սելֆիին. «Լուսանկարը տեղադրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում` վերնագրով. «Ճանապարհային սելֆի: Այս ընթացքում հասցրեցինք կարևոր որոշում կայացնել»:
Սելֆիում Փաշինյանը, Ռոհանին և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժպտում են, մինչդեռ Պուտինը, ով նստած է ավտոբուսի հետևի նստատեղում, ձեռքերը բռունցք է արել և դրել է ծնկներին:
ետությունների ղեկավարները նստած են նեղլիկ միկրոավտոբուսում, որը լուսավորված է վարդագույն լույսով: Այս լուսանկարը մեծ արձագանք է ստացել համացանցում և դարձել տարատեսակ գրառումների թեմա։ Որոշ գրառումներ վերաբերվում են Պուտինի դեմքի արտահայտությանը:
Մի օգտատեր այսպես է մեկնաբանել. «Գնում ենք, գնում ենք հարևան գյուղ՝ դիսկոտեկի»:
Մեկ այլ օգտատեր գրել է. «Տեսե՛ք Պուտինի դեմքի անհարմար արտահայտությունը: Վախեցել է, որ ինքը չի կարողանա տեսնել, բայց վարչապետի ուրախությունը դիպել է նաև նրա սրտին: Աստված մի՛ արասցե, որ նա մեր երկրի ապագան լիներ»,- ամփոփել է պարբերականը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը կուղարկվի ՍԴ
Խորհրդարանում ամփոփվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի գաղտնի քվեարկո...
ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) լիազորությունները դադարեց...
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...