«Ժամանակ». ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի մտերիմի քրեական գործը «ջրվել» է
«Ժամանակ» թերթը գրում է.
Օրերս ԱԱԾ-ն բացահայտել էր ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք։ Արմավիրի մարզում ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա, հարկայինի պետի տեղակալ Հովհաննես Առաքելյանը կոնկրետ ընկերությունում թույլ տրված խախտումները չարձանագրելու, ստուգումներ չիրականացնելու համար միլիոն դրամ կաշառք էր ստացել: ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել, երկու անձի մեղադրանք էր առաջադրվել, նրանք ձերբակալվել էին։
«Ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, այս քրեական գործն արդեն «ջրվել է», իսկ մեղավորները՝ ազատության մեջ են։ Քրեական գործը «ջրելու» և տեղակալին ազատելու գործին, մեր տեղեկություններով, խառնվել է Արմավիրի հարկայինի պետ Մարատ Մարգարյանը, ով հայտնի է որպես Տրամվի պարկի Գոջիի տղա։ Մարատ Մարգարյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի մտերիմն է։ Իսկ քրեական գործը «ջրվել» է, քանի որ քննությունից պարզվելու էր, որ ոչ մի տեղակալ առանց պետի գիտության չէր կարող նման չափի կաշառք վերցնել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) լիազորությունները դադարեց...