ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եղոյանը` Թովմասյանին հորդորեց լրջորեն վերանայել բառապաշարը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ այսօր միմյանց հաջորդելով մոտենում են ԱԺ ամբիոնին՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին իրենց կողմից ներկայացրած նախագիծը հիմնավորելու համար։
Նրանց զգալի մասը մեջբերումներ են անում Թովմասյանի երեկվա հարցազրույցից ու քննադատում այնտեղ հնչած խոսքերը։
Անդրադառնալով Թովմասյանի այն խոսքերին, որ իր պաշտոնում ինքն իրեն զգում է խրամատում՝ դիրք պահելիս, և որ դա «Ղարաբաղ տալ-չտալու հարց է», իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը վրդովվեց՝ ուրեմն մենք ադրբեջանցի՞ ենք, որ ինքը մեր դեմ դիրք է պահում։
«Իրա ի՞նչ գործն ա, ընդհանրապես, Ղարաբաղի հարցը ոնց կլուծվի … կամ էդ ո՞վ ա տալիս Ղարաբաղը, իրան որտեղի՞ց տենց տեղեկություն։ Էս ո՞ւմ ա մեղադրում ինքը», – վրդովված ասաց Եղոյանը։
Նա կոչ արեց Թովմասյանին՝ լրջորեն վերանայել բառապաշարը։
Նմանատիպ հոդվածներ
Հայերը մարդկանց գլուխներ չեն կտրում․ Մարուքյանը ԵԽԽՎ-ում պատասխանել է Ադրբեջանի պատվիրակին
Հայերը մարդկանց գլուխներ չեն կտրում և դուք չէ, որ պիտի խոսեք ահաբեկչության մասին։ Այս մասին ԵԽԽՎ-ում ասել է ԱԺ պատգամավո...
ՈՒՂԻՂ. ԱԺ-ում գաղտնի կարգով քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Ազգային ժողովում ընթանում է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի քվերակութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Մարությանը՝ Սանիթեքի հետ պայմանագրերը խզելու մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոսում է Սանիթեքի հետ պայմանագրերը խզելու մասին։
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը` ՈՒՂԻՂ
Այս պահին ընթանում է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը: Հանդիպումը ուղիղ հեռարձակվում է վարչապետի պաշտոնական ֆեյ...