ՏԵՍԱՆՅՈՒԹ. 63-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել12 և13 տ. աղջիկների նկատմամբ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում մի տղամարդ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մի անչափահաս աղջկա նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանները ճշտել են տեղեկության հավաստիությունը, տուժողի և կասկածյալի ինքնությունը:
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ 63-ամյա տղամարդը շուրջ 3 տարի առաջ անապահով վիճակում գտնվող աղջկան ու նրա մորը իր տանը ապաստան է տրամադրել: Տղամարդը, 2016-2017 թվականներին օգտվելով անչափահաս աղջնակի անօգնական վիճակից և նրա մոր բացակայությունից, պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:
Տուժած աղջիկը և նրա մայրը հրավիրվել են ոստիկանություն: Հոգեբանի և մանկավարժի ներկայությամբ 12-ամյա աղջիկը ոստիկաններին պատմել է եղելությունը: Աղջկա մորից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ 63-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր տանը հյուրընկալված աղջնակի ընկերուհու նկատմամբ:
Ոստիկանության բաժին հրավիրված 13-ամյա աղջիկը նույնպես ոստիկաններին ներկայացրել է իր հետ կատարվածը: Նրա մայրը ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել է կասկածյալի գտնվելու վայրը: Նա սեպտեմբերի 21-ին հայտնաբերվել է իր աշխատավայրում և, անչափահասների նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով, բերման ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
63-ամյա տղամարդը կալանավորված է:
Քննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Հարձակում՝ «Հայելի» մամուլի ակումբի վրա. Hraparak.am
Քիչ առաջ 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխային փակել են Կրասնոդարի առևտրի կենտրոններից մեկի պահատուփում
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքում երեխային փակել են առևտրի կենտրոններից մեկի պահատուփում: Ինչպես հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
Դոնի Ռոստովում փորձում են կոծկել 22-ամյա հայ երիտասարդի հետ տեղի ունեցած ողբերգությունը
Դոնի Ռոստովում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ ռուսական РЕН ТВ ալիքը սեփական հետաքննությունն է իրականացրել:Տարա...