Ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից․ Սասուն Միքայելյան
Իմ քայլի պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, նշեց․
«Եթե Անդրանիկ Քոչարյանը նման բան է ասել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից»,-ասաց Սասուն Միքայելյանը։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մի քանիսը ևս անդրադարձել էին այս քննարկմանը։
Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, որ իր համար ընդունելի չէ անձնական տիրույթում վարվող քաղաքական դիսկուրսը:
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երեկ հարցազրույցի ժամանակ ասել է, որ Արփինե Հովհաննիսյանը, լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, զբաղված է «անհեթեթ» հայտարարություններ տարածելով և որ Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ «իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»:
այսօրվա կառավարության նիստի քննարկումներն այդքան էլ հարթ չանցան։
«Համաձայն չեմ, որ նստենք, տարբեր խորհրդակցություններով որոշումներ կայացնենք, հետո նախարարը ասի՝ դե լավ, խոսվեց, գնաց: Սկզբունքները պետք է ճշգրիտ կիրառվեն: Ասենք՝ վարչապետը հայտարարություն է անում, որ 2020-ին այսպիսի խնդիր ենք լուծելու, հետո պարզվում ա՝ բյուջեի նախագծում դա արտահայտված չի. այ քեզ բան. ստեղծագործական ինքնագործունեության խմբակ չի՞ հո սա»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ առողջապահության ոլորտին վերաբերող նախագծի քննարկման ժամանակ:
Իսկ թե ինչու վարչապետը կառավարության անդամներին հորդորեց ժպտալ՝ լսենք այս պահին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը կուղարկվի ՍԴ
Խորհրդարանում ամփոփվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի գաղտնի քվեարկո...
ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) լիազորությունները դադարեց...