Մեծամորի ոստիկանները հայտնաբերեցին տղամարդու ծնոտը կոտրած անձին․ նա ձերբակալվել է
Մայիսի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել էր 66-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել էր ծնոտի կոտրվածք։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ տղամարդը վնասվածքը ստացել է Մեծամորի Այգեգործական թաղամասում։
Վիճաբանության ժամանակ անծանոթ մեկը բռունցքով հարվածել էր դեմքին։ Հանցագործության բացահայտման ուղղությամբ Մեծամորի ոստիկանների ձեռնարկած միջոցառումները հոկտեմբերի 2-ին արդյունք տվեցին։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ տղամարդուն մարմնական վնասվածքը պատճառել էր Մեծամորի 55-ամյա մի բնակիչ։
Վերջինս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։
Հանգամանքները պարզվում են։
Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր (լուսանկարներ) shamshyan.com
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել է տրակտորի վարորդը. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանական կողմի կրակոցից նախօրեին Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող տրակտորի վարորդը։ Այս մ...
Պայմանագրային զինծառայող է զոհվել
Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Այս մասին ֆեյսբուքի ի...