Կառավարությունը գումար հատկացրեց Ոստիկանությանը
Կառավարությունը ոստիկանությանը մոտ 37 միլիոն դրամ հատկացրեց՝ Հայաստանում «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության անցկացման ծախսերը փոխհատուցելու համար։
Ինչպես Կառավարությանը հայտնել է ոստիկանությունն՝ այդ գումարը հատկացվելու է «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» միջոցառման անցկացման, Բելառուսի, Ֆրանսիայի, Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրության ներքին գործերի նախարարությունների Հայաստան աշխատանքային այցի ներկայացուցչական, արարողակարգային ծառայությունների կազմակերպմանը։
Հատկացված գումարի շրջանակներում Հայաստանի ոստիկանությունն աշխատանքային այցով մեկնելու է նաև Իրանի Իսլամական Հանրապետություն։
«Կանալ-Կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը Հայաստանում անցկացվել է սեպտեմբերի 22-ից 28-ը: Պատվիրակության անդամների գիշերակացն ու ճանապարհածախն իրականացվել է Երևան ժամանողների հաշվին, իսկ սնունդը և կազմակերպչական բոլոր հարցերը` ոստիկանության միջոցների հաշվին:
Ինչպես Կառավարությանը հայտնել է ոստիկանությունը՝ վերը նշված երկրների պատվիրակությունները Հայաստան են ժամանելու աշնան ամիսներին։
Ոստիկանության հաղորդմամբ՝ իրականացված միջոցառումներն ապահովելու են Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը, հանցավորության դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցությունն ու օպերատիվ համագործակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) լիազորությունները դադարեց...
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...