Ջայլամությունը և փարիսեցիությունը լավ կետի չեն հանգեցնում. Միրզոյան
«Երբեք ջայլամությունը և փարիսեցիությունը լավ կետի չեն հանգեցնում, եթե մենք ուզում ենք ֆունդամենտալ հարցերի լուծում։ Ուղղախոսությունն է միակ ճանապարհը»։
Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով իր կարծիքը Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քննարկումների շուրջ։
Միրզոյանը խոսեց «վերջին 20 տարիների ապօրինությունների» մասին, որոնց հետևանքով, ըստ նրա, խեղվել է ազատ շուկան, կեղծվել են ընտրությունները և այլն։ Այս ամենի շուրջ հիմա կան հարուցված գործեր, և եթե նույնիսկ բոլոր այդ գործերով արդարացումներ լինեն, ապա միայն հանրային անվստահությունը բավական են ճգնաժամի մասին խոսելու համար։
«Եթե մենք կազմեինք այս ռեժիմի փաստաբանների թոփ հնգյակ, վստահաբար Հրայր Թովմասյանը լինելու էր նրանցից մեկը»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքերով՝ քաղաքական և բարոյական առումով այս ամենը բավարար է, որ անթույլատրելի լինի Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում, բայց իրավական առումով բավարար չէ։
Թովմասյանը, ըստ Միրզոյանի, ունի քաղաքական շարժառիթներ՝ շարունակելու պաշտոնավարումը և կոծկելու իր ռեժիմի հանցանքները։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը կուղարկվի ՍԴ
Խորհրդարանում ամփոփվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի գաղտնի քվեարկո...
ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) լիազորությունները դադարեց...
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...