Հայաստան է այցելել Բուլղարիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը
Հոկտեմբերի 1-ից 3-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ալեքսանդր Ուրումովի գլխավորած պատվիրակությունը:
Այցի շրջանակում պատվիրակությունը եղել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, ծանոթացել հասարակայնության հետ կապերի ոլորտում պաշտպանական գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքերին:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գ. Ալթունյանի հետ հանդիպման ընթացքում բուլղարական պատվիրակության հետ քննարկվել են փոխգործակցության հետ կապված խնդիրներ, մասնավորապես՝ փորձի փոխանակման, փոխայցելությունների կազմակերպման, համագործակցության հետագա զարգացման հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
ՈՒՂԻՂ․ Քիմ Քարդաշյանը ժամանում է Հայաստան
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջում հայտնել է, որ Հայաստան է գալիս։ Հայուհին, ամ...
Ձերբակալել է «Աէրոֆլոտի» գլխավոր տնօրենի տեղակալը
Մոսկվայի Բասմաննի դատարանը ձերբակալել է «Աէրոֆլոտի» գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ալեքսանդրովին 250 միլիոն ռուբլու հա...