Արդյո՞ք պետռեգիստրում նշվում է ԶԼՄ-ների իրական սեփականատերերի անունները
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներն այսուհետ հասանելի կլինեն լրատվամիջոցներին` առանց լրացուցիչ վճարի։ Այս կարգավորումը նախատեսված է ՀՀ կառավարության այսօր ընդունած օրենսդրական կարգավորմամբ։
«Նախագծերի փաթեթն արտոնություն է սահմանում լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցների համար։ Իրավաբանական անձանց պետական գործակալության ռեգիստրի գրանցամատյանում առկա տեղեկությունները ստանալիս»,- ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա հիշեցրել է, որ այժմ այդ տեղեկատվությունը ստանալու համար ԶԼՄ–ները պարտավոր են տուրք վճարել։
Ընդ որում, լրատվամիջոցներին տրամադրվող տեղեկատվության ծավալը չի սահմանափակվել օրենքով։ Մինչդեռ նախկինում այն 1 ամսվա ընթացքում չէր կարող գերազանցել 10 էջը։
Փոխարենը, հայտի մեջ լրատվամիջոցը պարտավոր է լինելու գրել լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, իր անունը, ազգանունը, հաշվառման, ինչպես նաեւ լրատվական գործունեության իրականացման հասցեն եւ պետական հաշվառման համարը։
Բադասյանը նշեց, որ այս վերջին պահանջը լրագրողների շրջանում միանշանակ չի ընդունվել։
«Լրատվամիջոցների կամ դրանց մի մասի շրջանակներում անհանգստություն էր հայտնվում, որ ԶԼՄ-ների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու տարրեր կան»,- ասել է նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրել է, որ պետռեգիստրի տվյալների բազան ազատականացնելու առաջարկը շուրջ 1 տարի առաջ ներկայացրել էին հենց լրագրողները. «Երբ որ, լուծեցինք, սկսեցին աղմուկ անել, հա՞։ Չեն ուզում, կարող ենք չընդունել, իրենց խնդրանքով ենք այս փոփոխությունն անում»:
Փաշինյանը նաեւ հետաքրքրվեց` արդյո՞ք պետռեգիստրում նշվում է, թե ովքեր են լրատվամիջոցների իրական սեփականատերերը, ինչին ի պատասխան Բադասյանը բացասական պատասխան է տվել։
Արձագանքելով նախարարին, վարչապետն ասել է. «Լավ չի, լավ չի, հիմա կասեն, թե ուզում ենք վերահսկել լրատվամիջոցներին, որովհետեւ ուզում ենք պարզել, թե ովքեր են իրական սեփականատերերը»։ Կառավարությունը հաստատեց առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթն ու այն առաջիկայում կներկայացվի ԱԺ-ի ընդունմանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը կուղարկվի ՍԴ
Խորհրդարանում ամփոփվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի գաղտնի քվեարկո...
ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) լիազորությունները դադարեց...