Ալիևը պատասխանել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է» հայտարարությանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում անցկացվող «Վալդայ» համաժողովին խոսել է արցախյան հակամարտության մասին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է» հայտարարությանը, գրում է aravot.am-ը:
«Կցանկանայի անդրադառնալ Հայաստանի վարչապետի հայտարարությանը, գրեթե բառացիորեն՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»: Առաջին հերթին՝ դա մեղմ ասած սուտ է… Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը նաև անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, որ հակամարտության կարգավորման բանաձևը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, Արցախի, այնպես էլ՝ Ադրբեջանի համար: «Հայաստանի վարչապետը հաճախ է ասում, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, Ղարաբաղի, այնպես էլ՝ Ադրբեջանի ժողովուրդների համար:
Պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի: Կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչ հակամարտությունը բաղկացած է եղել ադրբեջանցի և հայ բնակիչներից, որոնք հավասար իրավունքներ են ունեցել»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար ընդունելի որոշումը երկրի տարածքային ամբողջականության վերականգնում է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը կուղարկվի ՍԴ
Խորհրդարանում ամփոփվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի գաղտնի քվեարկո...
ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) լիազորությունները դադարեց...
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...