Քանի կառավարությունը համաձայն է, եկեք բարձրացնենք աշխատավարձերը. Կարապետյան
Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել նվազագույն աշխատավարձի փոփոխության մասին նախագիծ, որով առաջարկվում է 55 հազարից նվազագույն աշխատավարձի չափը հասցնել 68 հազար դրամի։
Նախնական տարբերակով նախագծի հեղինակ Վարազդատ Կարապետյանն առաջարկել էր բարձրացում մինչև 63 հազար դրամ, բայց կառավարությունը պատրաստակամություն է հայտնել բարձրացնել մինչև 68 հազար դրամի։
ԱԺ ամբիոնից Կարապետյանն ասել է, որ դրական է գնահատում, որ Հայաստանի ամենամեծ գործատուն՝ կառավարությունը, պատրաստ է այս քայլին։
Պատգամավորների մի մասը, սակայն, կարծիք հայտնեցին, որ գուցե ավելի լավ կլինի աստիճանաբար կատարել բարձրացումը։
«Որ դուք առաջարկում եք երկու փուլով գնալ … Ո´չ, քանի համաձայն են, եկեք հենց միանգամից մի փուլով էլ գնանք, իրանք 68 են առաջարկում»,- ժպիտը դեմքին՝ ասել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Փայլուն զրույց ունեցանք Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...