Ստուգայցեր՝ Երևանի տրանսպորտում
Երեւանի քաղաքապետարանի «Երեւանտրանս» ՓԲԸ աշխատակիցները ստուգայցեր են իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող երթուղիներում:
Քաղաքապետարանից հայտնում են, որ տեղում ստուգվում է ուղեգրերի վրա բուժակ-մեխանիկի կնիքի, վարորդների վարորդական իրավունքի առկայությունը, ինչպես նաեւ մեքենաների արտաքին տեսքի եւ ուղեւորասրահի համար սահմանված անհրաժեշտ պայմանների ապահովումը:
Հերթական շրջայցի ընթացքում ստուգումներ են իրականացվել թիվ 13, 57 եւ 99 երթուղիներում: Միկրոավտոբուսային թիվ 99 երթուղում ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են արտաքին եւ ներքին տեսքի մի շարք թերություններ: Մասնավորապես, որոշ մեքենաների ուղեւորասրահներ գտնվել են հակասանիտարական եւ անբարեկարգ վիճակում: Այդ մեքենաները դուրս են բերվել երթուղուց:
Ստուգայցերի ժամանակ ընկերության աշխատակիցները վարորդներին մեկ անգամ եւս հորդորել են չծխել ղեկին եւ հիշեցրել, որ սահմանված կանոնները չպահպանելու պարագայում վերջիններս կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ. ուսումնասիրվելու են բոլոր երթուղիները:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի. Լուկաշենկոն` Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հ...
Փայլուն զրույց ունեցանք Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...