Քիչ խոսեք «հեղափոխությունից» և առավել լծվեք միջազգային քաղաքական շրջանակներում Արցախի թեմատիկային. Արմեն Աշոտյան
«Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր աասամբլեայում երեկ ելույթ է ունեցել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալո Ադրբեջանի ԱԳ նախարարի ՄԱԿ-ում ունեցած ելույթին:
Մամեդյարովը կանխատեսելի էր։ «Широко шагает Азербайджан» գազանավթային դոպինգի մասին սիցիալ-տնտեսական ճոռոմաբանություն, Ադրբեջանի կողմից միջազգային հարթակներում նոր նախաձեռնությունների մասին պատումներ եւ իհարկե, Լեռնային Ղարաբաղ ու Հայաստան։
Մեզ վերաբերող հատվածը օրիգինալ չէր. «օկուպացիա, էթնիկ զտումներ, տարածքային ամբողջականիւթյուն» տրիադան համեմված էր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձեւերի շահարկմամբ եւ մեզ ուղղված սպառնալիքներով։ Հատկանշական էր նաեւ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով բանակցությունների փաստացի անարդյունավետության մասին ակնարկը։
Նիկոլ Փաշինյանի առաջարկված բանաձեւը 3 կողմերի համար ընդունելի լուծման մասին, բնական է, մերժվեց եւ շեշտադրվեց «կամ ամբողջը, կամ պատերազմ» մոտեցումը։
Հետեւավաբար դիվանագիտական եւ բանակցային գործընթացներին զուգահեռ այս իշխանությունների սրբազան պարտքն է երկրի ներսի խրամատների փոխարեն ամրացնել Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը իրական խրամատներում։
Կարծում եմ, մեր ԱԳՆ-ն պետք է հստակ եւ ավելի կտրուկ արձագանքի Մամեդյարովի այս ելույթին։ Մեր խորհրդարանականները նույնպես պետք գործով զբաղվեն. դրսում ավելի քիչ խոսեն «հեղափոխությունից» եւ առավել լծվեն միջազգային քաղաքական շրջանակներում Արցախի թեմատիկային»:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բուժկենտրոն
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այն տե...
Սինգապուրի վարչապետը ժամանեց Հայաստան
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին ժամանեց Երևան։ Զվարթնոց օդանավ...
Վլադիմիր Գասպարյանին նոր ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվու...
Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի. Լուկաշենկոն` Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հ...