Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել են
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում մեկնարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը, գրում է ria.ru-ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ բանակցությունների սեղանին նստելուց անմիջապես հետո լրագրողները սկսել են հարցեր բղավել, սակայն Լավրովն ու Պոմպեոն ձեռնպահ են մնացել մամուլի համար մեկնաբանություններից, գրում է tert.am-ը:
Հանդիպումը տևել է գրեթե մեկ ժամ․ այն անցել է մամուլի համար փակ ձևաչափով։
Ինչպես նախօրյակին հայտնել էր Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, Մոսկվան ավելի վաղ հույս ուներ, որ Լավրովն ու Պոմպեոն կկարողանան կենտրոնանալ հարաբերությունների բարելավման վրա, բայց այժմ նրանք ստիպված կլինեն սկսել վիզաների և պատժամիջոցների խնդիրների քննարկումից, որոնք Վաշինգտոնը սահմանել է այս շաբաթ:
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Գասպարյանին նոր ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվու...
Սինգապուրի վարչապետը ժամանեց Հայաստան
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին ժամանեց Երևան։ Զվարթնոց օդանավ...
ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ելույթը զայրացրել է պաշտոնական Բաքվին
Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաք...
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...