Ամուլսարի քրգործով նոր տվյալներ են բացահայտվել. Արսեն Այվազյան
Ամուլսարի քրեական գործի հետ կապված նոր տվյալներ են ի հայտ եկել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։
«Շրջակա միջավայրի նախարարությունը մեզ գրություն է ուղարկել, որում առկա են նոր տվյալներ, որոնք պետք է ստուգվեն։ Ուստի, քրգործով նախաքննություն շարունակվում է, և այս պահին գործի կառչման մասին խոսք լինել չի կարող»,–ասել է Արսեն Այվազյանը։
Նրա խոսքով` Ամուլսարի հարցով քրգործով նոր մարդկանց են հարցաքննել, ավելին` նոր հարցաքննություններ էլի կլինեն։
Այվազյանը նաև նշեց, որ նախաքննության ընթացքում նոր ձեռք բերված տվյալների առնչությամբ կամ լրացուցիչ, կամ կրկնակի փորձաքննություն կարող է նշանակվել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19–ին Facebook–յան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ «Էլարդ» ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։
Այս հայտարարությունը բողոքի ալիք էր բարձրացրել։ Իսկ ավելի ուշ` օգոստոսի 29–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեսակոնֆերանսի ընթացքում նույն ընկերության ներկայացուցիչները նշել էին, որ կատարված փորձաքննություններն ու ՇՄԱԳ–ը բավարար չեն հանքն ապահով շահագործելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Գասպարյանին նոր ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվու...
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...
ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ելույթը զայրացրել է պաշտոնական Բաքվին
Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաք...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...