«Ռոմա»-ն պարտվեց. Մխիթարյանը մասնակցեց խաղին, որին ներկա էր նաև ՀՀ նախագահը
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց «Ատալանտա»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը մարզադաշտից հետևում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Առաջին կեսում երկու թիմերը մի շարք հնարավորություններ բաց թողեցին հաշվի մեջ առաջ անցնելու համար: Ակումբներն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում «Ատալանտա»-ն առավել հաջող էր գրոհում և իր հնարավորություն 70–րդ րոպեին օգտագործեց Դուվան Սապատան՝ 0:1: Հանդիպման վերջնամասում «Ռոմա»-ի մի քանի լավ հնարավորություն բաց թողեց: Փոխարները վերջին րոպեին «Ատալանտա»-ն խփեց նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Մարտեն դե Ռոն:
Ի վերջո «գայլերին» այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը և «Ռոմա»-ն առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցարջանում` 0:2:
Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ով մեկնարկային կազմում չէր, փոխարինման դուրս եկավ 62-րդ րոպեին:
Հաջորդ հանդիպումը Սերիա Ա-ում «Ռոմա»-ն կանցկացնի սեպտեմբերի 29-ին՝ արտագնա խաղում մրցելով «Լեչե»-ի հետ (խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին):