Սպորտ

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանն աշխարհի չեմպիոն է

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանն աշխարհի չեմպիոն է
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Հակոն Մկրտչյանը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն։ Թաիլանդում ընթացող աշխարհի առաջնության տղամարդկանց 89 կգ քաշի պոկում վարժությունում Մկրտչյանը բարձրացրեց 167…

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Հակոն Մկրտչյանը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն։

 

Թաիլանդում ընթացող աշխարհի առաջնության տղամարդկանց 89 կգ քաշի պոկում վարժությունում Մկրտչյանը բարձրացրեց 167 կգ, իսկ հրումում`208 կգ: Երկամարտի 375 կգ Մկրտչյամը դարձավ աշխարհի չեմպիոն:

 

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 160 կգ, իսկ հրում 195 կգ: Երկամարտի 355 կգ արդյունքով Հովհաննիսյանը միայն 12-րդն է:

 

Հայաստանի ներկայացուցիչներից մեդալների համար դեռևս կպայքարեն՝ Սամվել Գասպարյանը (102 կգ, A ենթախումբ, սեպտեմբերի 25, մեկնարկը Երևանի ժամանակով 17:25-ին), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ, A ենթախումբ, սեպտեմբերի 26, մեկնարկը Երևանի ժամանակով 14:55-ին), Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ, սեպտեմբերի 27, մեկնարկը Երևանի ժամանակով 12:55-ին), ինչպես նաև Տաթև Հակոբյանը(87 կգ, A ենթախումբ, սեպտեմբերի 25, մեկնարկը Երևանի ժամանակով 14:55-ին):

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250