«Ամոթ է». Թբիլիսիում կրկին բողոքի ցույց է
Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի դիմաց «Ամոթ է» խորագրով հերթական ցույցն է ընթանում: Ինչպես հայտարարեց հանրահավաքի կազմակերպիչներից Շոթա Դիղմելաշվիլին, այսօր նրանք ունեն խիստ ժամանակացույց, քանի որ նախատեսված են ելույթներ: Ըստ նրա՝ հանրահավաքին դեռ շատ մարդ է միանալու, տեղեկացնում է Aliq Media-ն:
Դիղմելաշվիլին նշել է ցույցի պահանջները. «Մենք պահանջում էինք Գիորգի Գախարիայի հրաժարականը, անցում համամասնական ընտրակարգի և ազատ արձակել ձերբակալվածներին: «Վրացական երազանքը» բերել էր ռուս կոմունիստին և նստեցրել մեր Խորհրդարանի նախագահի աթոռին»:
Հիշեցվեց, որ հունիսի 20-ից արդեն երեք ամիս է անցել: Եվ ցույցի կազմակերպիչները նոր փուլ են հայտարարում.
«Միասին ընդդեմ մեկի» հանրավաքի բանախոսներն ասում են, որ եթե մինչ այս թիրախը ստրուկներ են եղել, ապա այսօր իրենց թիրախն է Բիձինա Իվանիշվիլին:
Այսօրվա հանրահավաքում կազմակերպիչները գործողությունների մեկամյա ծրագիր են ներկայացնում, որը, նրանց կարծիքով, ներառում է «քաղաքացիական հասարակության և արևմտամետ քաղաքական ուժերի կողմից համակարգված և համախմբված գործողությունների հնարավորություն»:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը գրավով չի ազատվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունները՝&n...
Հայաստանի Հանրապետությունը 28 տարեկան է
Այսօր համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը:Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոս...
Եթե հանքը աշխատի ջերմուկցիները ՀՀ-ին դատի կտան միջազգային ատյաններում. ջերմուկցի
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատի, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է, ջերմուկցիները պատրաստվելու են ՀՀ-ին դատի տան մ...
Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են. Արթուր Վանեցյան. Armtimes.com
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հայկաան Ժամանակի հետ զրույցում աբսուրդ եւ ամոթ որակեց լուրերն այն մասին, որ ինք...