ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մխիթարյանի գոլը վերածել են համակարգչային գրաֆիկայի
Իտալացիներին այնքան է հիացրել Հենրիխ Մխիթարայի գոլը «Ռոմայում», որ նրանք Հայաստանի հավաքականի ավագի գոլը վերստեղծել են համակարգչային գրաֆիկով։
Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի գոլի համակարգչային գրաֆիկան։
Մասնագետները, որոնք պատրաստել են գրաֆիկան և հրապարակել այն համացանցում, հոլովակը վերնագրել են «Պատկերազարդ գոլ` Հենրիխ Մխիթարյանը գրավում է Սասոլոյի դարպասը», իսկ մեկնաբանություններում գրել են` «Ահա այսպես է Մխիթարյանը սկսել «Ռոմայում»»։
Ընդ որում, հոլովակում թողել են մարզական մեկնաբանի ձայնը խաղի ուղիղ հեռարձակումից։
Հոլովակը կարճ է, ինչպես` Մխիթարյանի սրընթաց գոլը։ Այն տևում է 12 վայրկյան, բայց արդեն հազարավոր մարդիկ են դիտել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ռոմա»-ի մարզադաշտը վանկարկում Մխիթարյանի ազգանունը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Իտալիայի Ա Սերիայի 3-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ և պայթյուն Ստամբուլի քիմիական գործարանում
Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող քիմիական գործաններից մեկում սեպտեմբերի 18-ին, առավոտյան 11-ի սահմաններում հրդեհ է բռնկվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա» տեղափոխվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբ տեղափոխվելուց հետո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ռոմա»-ի երկրպագուները երգ են նվիրել Մխիթարյանին
«Ռոմա»-ի երկրպագուները երգ են նվիրել թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանին: Նրանք օգտագործել են հայտնի երգիչ Ալ Բանոյի «Felicità...