ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցմահ դատապարտալի հարազատները նամակ փոխանցեցին վարչապետին
Ցմահ դատապարտալ, արդեն 23 տարի 8 ամիս պատիժը կրող Աշոտ Մանուկյանի հարազատները այսօր՝ սեպտեմբերի 13-ին, նամակ փոխանցեցին վարչապետի աշխատակազմ:
«Արմավիրի դատարանում մեր տղայի վաղաժամկետ ազատ արձակումը մերժեցին՝ չգիտենք ինչու: Հիմա Կառավարություն ենք եկել՝ հասկանալու, թե մեր որդու՝ ցմահ դատապարտված Աշոտ Մանուկյանի վաղաժամկետ ազատումը ինչու են մերժել: Մեր որդին 24 տարի է, ինչ նստած է, հանցագործությունը կատարել է դեռ 19 տարեկանում, երբ Արթիկում զինվոր էր, հիմա 43 տարեկան է արդեն: Դատարանը վերադառնում է 1996 թ., ասում են՝ այն ժամանակ ծանր հանցագործություն է կատարել, դրա համար չեն ուզում ազատել»,- նշեց ցմահ դատապարտալ Աշոտ Մանուկյանի մայրը՝ Սաթենիկ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ պատժի կրման շուրջ 24 տարիների ընթացքում Աշոտ Մանուկյանի վարքը դրական է եղել:
«Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչներն էլ լրիվ դրական են ներկայացրել իրեն, բայց դատավորը ոչ մի բան հաշվի չառավ: Նա ինքնակրթությամբ է զբաղվել այս տարիներին, գիրք է գրել՝ դիմելով զինվորներին, որ չկրկնեն իր սխալը: Հիմա սովորում է Ուրարտու համալսարանի 3-րդ կուրսում, մանկավարժ-հոգեբան է»,- հայտնեց մայրը:
Աշոտ Մանուկյանի հարազատները նաև պատրաստվում են նամակով դիմել արդարադատության նախարարին, ինչպես նաև վաղաժամկետ ազատ արձակելու դիմում են ներկայացնելու Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններ. «Եթե այնտեղ էլ չստացանք դրական պատասխան, մինչև Եվրոպական դատարան ենք դիմելու»:
Մանրամասները Tert.am-ի տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. factor.am. Ցինիզմն ու ստախոսությունը առողջապահության ոլորտում տեղ չունեն․ Արմեն Մուրադյանը՝ Արսեն Թորոսյանին
Պետական պաշտոնյայի հոգեկան անդորրը պետք է ավելի խաղաղ լինի և ճշմարտախոսությունը պետք է անպակաս լինի: factor.am-ի հետ զրո...
Մանվել Գրիգորյանը կրկին մնաց կալանավորված
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին կ...
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...
«Ժողովուրդ». Ինչ է կատարվում «Փոթի»-ում․ ավտոմեքենաները թալանվում են ճանապարհին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկե...