Ֆուտբոլի Ֆեդերացիան արգելել է 1 անձի մուտքը Հայաստան-Իտալիա ու Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումներին
ՀՖՖ պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել․
«Կազմակերպությունների և անհատների՝ մարզադաշտ մուտք գործելու արգելքի մասով Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան հարցումներ է ստացել, որոնց ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՖՖ-ն պարտավորություն ունի ապահովելու անցկացվող խաղերի անվտանգությունը և պատասխանատու է մարզադաշտերում հասարակական կարգի պահպանման համար՝ ի կատարումն ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի սահմանած նորմատիվների և դրանց տառին ու ոգուն համապատասխան:
Ինչպես շատ երկրներում, այնպես էլ մեզ մոտ կան ֆիզիկական անձինք, ովքեր իրենց վարքագծով չեն նպաստում մարզադաշտերում կարգուկանոնի պահպանմանը կամ աչքի են ընկել արարքներով, որոնք, ըստ էության, վնասում են հայկական ֆուտբոլի հեղինակությանը: Նման հարցերում ներգրավված անձի (անձանց) մուտքը մարզադաշտ այս պահին համարում ենք ոչ նպատակահարմար:
Սեպտեմբերի 5-ին և 8-ին կայացած Հայաստան-Իտալիա ու Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա ընտրական հանդիպումներին արգելվել է միայն մեկ անձի մուտքը․ նրա նկատմամբ հարուցված է քրեական գործ»։
Նմանատիպ հոդվածներ
76 խաղադաշտ կկառուցվի Հայաստանի մարզերում. ՈՒԵՖԱ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հա...
ՈՒԵՖԱ-ի նախագահը ժամանեց Երևան
Երևան ժամանեց ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատուին «Զվարթնոց» օդանավակայանում դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ռոմա»-ի մարզադաշտը վանկարկում Մխիթարյանի ազգանունը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Իտալիայի Ա Սերիայի 3-...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մխիթարյանի առաջին մարզումը «Ռոմա»-ի կազմում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Ռոմա»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանն այսօր առաջին մարզումն է անցկացրել նոր թի...