Արմեն Գևորգյանը դատի է տվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին և փաստաբանին. Armtimes.com
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դատի է տվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին և փաստաբան Մուշեղ Շուշանյանին, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:
Նա պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել, հրապարակային ներողություն խնդրել: Նաև փոխհատուցման պահանջ կա: Բացի դրանից՝ հայցվորը պահանջում է անմեղության կանխավարկածի խախտումը արձանագրել: Այս մասին կայքը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Հայցադիմումը ներկայացվել է սեպտեմբերի 2-ին և մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին:
Օգոստոսի 7-ին Ջուլհակյանն ու Շուշանյանը մամուլի ասուլիս են տվել ՄԻԵԴ որոշման վերաբերյալ, որով ՀՀ-ն պարտավորվում է սեփականությունից զրկված Յուրի Վարդանյանին 1 մլն 600 հազար եվրո վճարել: Ջուլհակյանը նշել էր, որ ամեն ինչը իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կոորդինացիայի ներքո: Շուշանյանն էլ նշել էր, որ Կենտրոնի բնակիչների սեփականության իրավունքի զանգվածային խախտումների գործընթացին ներգրավված է եղել այն ժամանակվա պետության բարձրագույն իշխանությունը, կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմը:
Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, որպես պետական կարիք, պետությունը Յուրի Վարդանյանին զրկել է իր՝ Բուզանդի 13 հասցեում գտնվող սեփականության իրավունքով պատկանող տնից և հողամասից, ընդհանուր 1385 քառակուսի մետր տարածք:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է կատարել․ ադրբեջանցիները զայրացած են
Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ Արցախյան պատերազմի ամենաթեժ պահին Ադրբեջանում հյուրախաղերի ժամանակ հ...
Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. արոտավայրում հայտնաբերվել է 2 դի
Սեպտեմբերի 3-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության...
Ստրասբուրգ քաղաքից շնորհավորում եմ բոլորիս. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից շնորհավորական ուղերձ է հղել բոլո...
«Իմ քայլը» նիստ է անում. Ամուլսարի հարցը քննարկելու՞ է
«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել՝ ՔՊ կենտրոնական գրասենյակում: ԱԺ փոխխոսնակ Ալեն սիմոնյանը նիստի մեկնարկից առաջ...