22-ամյա հայ երիտասարդի են սպանել Չելյաբինսկում
ՌԴ Չելյաբինսկի մարզի Զլատոուստ քաղաքում լույս սեպտեմբերի 2-ին սպանել են 22-ամյա գործարար Դավիթ Խուդոյանին, գրում է chel.kp.ru-ն:
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Չելյաբինսկի մարզի քննչական գլխավոր վարչությունը «սպանության» հոդվածով քրեական գործ է հարուցել:
«Ներկայում քննչական վարչության քննիչները մի շարք գործողություններ են իրականացնում, որոնք ուղղված են հանցագործության մեջ ներգրավված անձին կամ անձանց ձերբակալելուն: Քրեական գործով հետաքննությունը շարունակվում է»,- ասված է վարչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երիտասարդին հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել:
«Կոմսոմոլսկայա պրավդա. Չելյաբինսկ»-ի տվյալներով՝ սպանության պահին Դավիթ Խուդոյանի կողքին են եղել նրա երկու ընկերները, որոնցից մեկը զենք է ունեցել, ուստի չի բացառվում այն վարկածը, որ պատահաբար են կրակել երիտասարդի վրա:
Նշվում է, որ Զլատոուստում Խուդոյանների ընտանիքին լավ են ճանաչում: Դավիթը մի քանի եղբայր ունի: Զլատոուստի բնակիչները հայտնել են, որ Դավիթը բանակից տուն վերադառնալուց հետո իր հարազատների հետ զբաղվել է բիզնեսով՝ շինարարության և հացաբուլկեղենի ոլորտում:
Նմանատիպ հոդվածներ
Մարգարյան ծննդատանը 24-ամյա ծննդկան է մահացել. Shamshyan.com
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչ...
Քաղաքապետի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10.000քմ հողատարածքը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի...
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ հավաքված են «Ամոթ է» շարժման ներկայացուցիչները, տեղի է ունեցել բախում: Շարժման կազ...
Հզոր պայթյուն Բելգիայում. 3 շինություն է փլուզվել
Բելգիայի Անտվերպեն քաղաքի բնակելի թաղամասերից մեկում տեղի ունեցած հզոր պայթյունի պատճառով 3 ցածրահարկ շինություն է փլուզ...