ԹԱՐՄԱՑՈՒՄ. Գյումրու ռեստորանում հարսանյաց հանդեսի մասնակիցներից 46 հոգի դիմել է բժշկի․ ԱՆ
Գյումրու ռեստորանում կազմակերպված միջոցառումից հետո այսօր, 7:50-ի դրությամբ հոսպիտալացվել է 46 հիվանդ (9-ը` մինչև 18 տարեկան), որից 43-ը միջամտություն ստանալուց հետո գնացել են տուն։
Ներկայումս հոսպիտալացված է 3 քաղաքացի։ Նոր հիվանդներ չեն դիմել։
Իրավիճակը վերահսկելի է։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում:
Ավելի վաղ Նիկողոսյանը գրել էր, որ Գյումրու «Դվին» ռեստորանում հարսանյաց հանդեսի մասնակիցներից հոսպիտալացված է 30 հոգի։
«Օգոստոսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 3 բնակիչ փսխումով, ստամոքսի սուր ցավերով հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց։
Անմիջապես նախարարության մասնագետների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բոլորը մասնակցել են Գյումրու «Դվին» ռեստորանում կազմակերպված հարսանյաց հանդեսին։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները ներկայումս աշխատանքներ են իրականացնում Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցում (հիվանդներից նմուշառումներ` լաբորատոր հետազոտությունների համար), ինչպես նաև համատեղ աշխատանքներ են տարվում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ (սննդամթերքի և շրջակա միջավայրի նմուշառումներ)։
Նախնական վարկածով` հիվանդների հոսպիտալացման պատճառը սննդային գործոնն է։
Այս պահի դրությամբ հոսպիտալացված է 30 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։
Աշխատանքները շարունակվում են»,- գրել էր Ալինա Նիկողոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
18+. Բացառիկ տեսանյութ Երևանում «թաղային հեղինակության» սպանությունից
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանու...
Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ և 2 զոհ
Այսօր՝ ժամը 2:30-3:00 սահմաններում, Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Թբիլիսիի մերձակայքում (չմտած 5 կմ) վթարի է ենթա...
Գյումրիի քաղաքային աղբանոցում հայտնաբերվել է երեխայի դի. SHANTNEWS.am
Գյումրիի քաղաքային աղբանոցում երեխայի դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մահացած փոքրիկին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարից կա 19 տուժած և 2 զոհ
Այսօր՝ ժամը 2:30-3:00 սահմաններում, Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Թբիլիսիի մերձակայքում (չմտած 5 կմ) վթարի է ենթա...