Պողոսը ջերմորեն բարևում է իրեն նամակ գրած մարդկանց. Թունյանը՝ սկանդալային հայտարարության մասին
ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով Ամուլսարի թեմային, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես»։
Քանի որ լայն քննարկումների առիթ էր դարձել «անգրագետ Պողոս» ձևակերպումը, Թունյանը մեկ այլ գրառմամբ պարզաբանել է ասելիքը:
«Որոշ քաղաքական շրջանակներ առիթը բաց չթողեցին ինքնահաստատվելու և ինձ մեղադրելու Տիտանիկի խորտակման, Լեոի և Ռոուզի անավարտ սիրո, ինչպես նաև Քենեդու սպանության մեջ։ Սուր, ծակող հումորների պակաս նույնպես չեղավ։Կարող է հարց առաջանալ, ինչու՞։ Պատասխանը միանշանակ է` բա ուրիշ ի՞նչ անեին, բա հո ասենք թե համապատասխան ինքնստինքյան իրենք իրենց չէին մեղադրելու։ Մեկ էլ ասեմ, որ իմ հարևան Պողոսը ջերմորեն բարևում է իրեն նամակ գրած մարդկանց։ Ինքը ֆեյսբուքում չկա, որովհետև իր գործով է զբաղված՝ շինարարություն է անում։ Բայց խնդրեց փոխանցել, որ ամեն ինչ լավ է, մենակ թե իր, Պետրոսի ու Մարտիրոսի ծախսը մի քիչ շատացավ՝ պարսկական ցեմենտի պատճառով, բայց չեն բողոքում։ Ճիշտ է՝ պլանավորել էին հետ գցած փողով գնային Արարատ մարզի Սիսավան գյուղում հանգստանալու (ասում են օդը մաքու~ր մաքուր է), բայց դե ոչինչ, տանը կմնան»,-գրել է պատգամավորը։
«Հիմա, բնականաբար, քչերը կհիշեն չարագուշակ գրառման բովանդակային մասը, քանի որ Թունյանը արտաբերել է «անգրագետ Պողոս» բառակապակցությունը։ Սրանից հետո կփորձեմ մտքերս ավելի մատչելի ու հասանելի ձևակերպել հանրությանը, այն հանրության, որի մասնիկն էլ ես եմ։ Քաղաքական ասելիքի փաթեթավորումը պիտի լինի հնարավորինս ընկալելի, սա միանշանակ է։ Սա անձնական համոզմունքի հետ որևէ կապ չունի, ու չի նշանակում համուզմունքի բեկանում, կամ դրանից հրաժարում։ Սա նշանակում է, որ երբեմն կան ճշմարտություններ, որոնք բարձրաձայնելուց առաջ իսկապես երկար պետք է ծանր ու թեթև անել նաև ձևակերպման առումով»,-գրել է Թունյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ամուլսարի հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան. Հայրիկյան
Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան։ Այս մասին ա...
Պատգամավոր Հայկ Սարգսյանից 2 լավ լուր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ զուգահեռաբար «երկու լա...
Հարավային Օսիան ժամանակավորապես փակում Է Վրաստանի հետ սահմանը
Հարավային Օսիան Վրաստանի հետ սահմանը ժամանակավորապես կփակի Ռուսաստանի կողմից երկրի անկախության ճանաչման տարեդարձի տոնակա...
Փաշինյանը ջերմուկցի ակտիվիստներից մի քանիսին հրավիրեց սրճարան՝ քննարկելու ստեղծված իրավիճակը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ ջերմուկցի ակտիվիստներից մի քանիսը գնացին նրա հետ առանձնազրույցի: Նրանք քայլերն ու...