Քաղաքականություն
Կարևոր
Հարավային Օսիան ժամանակավորապես փակում Է Վրաստանի հետ սահմանը
WRed
Հարավային Օսիան Վրաստանի հետ սահմանը ժամանակավորապես կփակի Ռուսաստանի կողմից երկրի անկախության ճանաչման տարեդարձի տոնակատարության ընթացքում: Այդ մասին, օգոստոսի 22-ին հայտնել Է հանրապետության Պետական անվտանգության կոմիտեն:
«Հարավային Օսիայի Հանրապետության անկախության ճանաչման 11-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների անցկացման կապակցությամբ 2019 թվականի օգոստոսի 25-ի 20:00-ից (Երեւանի ժամանակով 21:00-ից) պլանավորվում Է քաղաքացիների անցման ժամանակավոր դադարեցում Վրաստանի հետ պետական սահմանի պարզեցված հատման վայրերում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Սովորական ռեժիմով անցակետերի աշխատանքը կվերսկսվի օգոստոսի 27-ի առավոտյան 06:00-ից, նշում Է Պետանվտանգության կոմիտեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլը»-ի պատգամավորների հակասությունները տեղափոխվել են Facebook. բանավիճում են Բաբկեն Թունյանն ու Լենա Նազարյանը
WRed
Ամուլսարի հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան. Հայրիկյան
WRed
Պատգամավոր Հայկ Սարգսյանից 2 լավ լուր
WRed
Մինչև տարեվերջ արտաքին պարտքը կաճի. Ատոմ Ջանջուղազյան
WRed