Թուրքիային դատի են տվել ԱՄՆ-ի հայազգի քաղաքացիները
ԱՄՆ հայազգի քաղաքացիներ 88-ամյա Պարգև Ղազարյանն ու նրա որդին` Կարո Ղազարյանը, Թուրքիայի դեմ դատական հայց են ներկայացրել մուտքի վիզա չտրամադրելու համար: Ղազարյանները ցանկացել են պատմական հայրենիքում այցելել իրենց պապերի գյուղը:
Պարգև Ղազարյանը ծնվել է 1931-ին Թուրքիայի Կալադուրան գյուղում: 2017-ին որոշել է մեկնել Թուրքիա և իր հայրենի գյուղ այցելել:
«Պարգև Ղազարյանը դիմել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն, վիզայի դիմումի մեջ նշել է իր ազգային պատկանելությունն ու դավանանքը, ինչպես նաև այցի նպատակը»,- փոխանցում է Asbarez-ը:
Թուրքիայի դեսպանատունը մերժել է Ղազարյանին, որպես պատճառ նշվել է հայկական ծագումը:
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլը»-ի պատգամավորների հակասությունները տեղափոխվել են Facebook. բանավիճում են Բաբկեն Թունյանն ու Լենա Նազարյանը
«Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի թեմայի շուրջ առաջացած հակասությունները տեղափոխվել են համացանց: ԱԺ տնտեսական հա...
Ամուլսարի հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան. Հայրիկյան
Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան։ Այս մասին ա...
Պատգամավոր Հայկ Սարգսյանից 2 լավ լուր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ զուգահեռաբար «երկու լա...
Մինչև տարեվերջ արտաքին պարտքը կաճի. Ատոմ Ջանջուղազյան
Պետական պարտքի դինամիկան մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցո...