ՊՆ-ին 2,1 մլրդ դրամ կհատկացվի մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով
Կառավարությունն այսօր որոշում ընդունեց փոփոխություններ կատարել պետբյուջեում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 2 մլրդ 161 միլիոն 796 հազար դրամով և այդ գումարը տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ այդ 2,1 մլրդ դրամը մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով է տրամադրվում ՊՆ-ին:
Հարցի երկու դրույթը նախատեսված էր քննարկել գաղտնի ռեժիմով, սակայն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը միջնորդեց հարցը ամբողջությամբ քննարկել գաղտնի ռեժիմով և այդ առաջարկն ընդունվեց:
Ըստ նախագծի՝ մատակարար կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում 2019թ. ստացման ենթակա ապրանքների դիմաց չբավարարող մասով վերաբաշխումների իրականացում կա, և կարգավորման նպատակն է Մատակարարման ենթակա ապրանքների դիմաց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավորությունների ստանձնման և պայմանագրերի կնքման հնարավորությունների ապահովումը:
Ըստ հիմնավորման, որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է 2019թ-ին մատակարարման ենթակա ապրանքների մատակարարման դիմաց պարտավորությունների կատարմամբ ՀՀ զինված ուժերին անհրաժեշտ միջոցներով ապահովումով:
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլը»-ի պատգամավորների հակասությունները տեղափոխվել են Facebook. բանավիճում են Բաբկեն Թունյանն ու Լենա Նազարյանը
«Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի թեմայի շուրջ առաջացած հակասությունները տեղափոխվել են համացանց: ԱԺ տնտեսական հա...
Ամուլսարի հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան. Հայրիկյան
Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան։ Այս մասին ա...
Պատգամավոր Հայկ Սարգսյանից 2 լավ լուր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ զուգահեռաբար «երկու լա...
Մինչև տարեվերջ արտաքին պարտքը կաճի. Ատոմ Ջանջուղազյան
Պետական պարտքի դինամիկան մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցո...