Ոստիկանությունը քրեական աշխարհի հետ ավելի ցիվիլ հարաբերությունների մեջ է, քան հասարակության ներկայացուցիչների․ Գասպարի
Բաղրամյանում ցուցարարներին բռնի ուժով հավաքելը ժողովրդավարության առումով ահազանգ է. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ ի նշան բողոքի պառկելով Կառավարության մուտքի մոտ։
«Առանց մեկ րոպե վարանելու, միանգամից ցուցարարներին փողոցից հավաքելը անթույլատրելի է: Ես գտնում եմ, որ սա ժողովրդավարության առումով ահազանգ է, որին պետք է շատ լուրջ վերաբերվել»,- նշում է նա:
Գասպարիի խոսքով՝ նման մեխանիզմի կիրառումը ցուցարարների հանդեպ անընդունելի է, փոխարենը նկատում է, ոստիկանությունը քրեական աշխարհի հետ ավելի ցիվիլ հարաբերություններ ունի:
«Մենք շատ հաճախ ոստիկանության հայտարարություններում տեսնում ենք, որ ինչ-որ քրեական գործի շրջանակներում կատարել են բացատրական աշխատանք և այդ քրեական հեղինակությունները ինքնակամ ներկայացել են բաժին: Ստացվում է, որ ոստիկանությունը քրեական աշխարհի հետ ավելի ցիվիլ հարաբերությունների մեջ է, քան հասարակության ներկայացուցիչների»-ասաց ցուցարարը:
Գասպարիի խոսքով՝ իր քաղաքացիական դիրքորոշումը չի առանձնացնում գործող իշխանությունից, քանի որ այս իշխանության հաղթանակի համար ինքը ևս փոքր ներդրում է ունեցել:
«Արդեն 10-15 տարի ես պայքարել եմ, որպեսզի այս իշխանությունը գա գործի վրա: Եվ մինչև իշխանությունից հեռանալը ես համարում եմ իմ իշխանությունը»-ամփոփեց նա:
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլը»-ի պատգամավորների հակասությունները տեղափոխվել են Facebook. բանավիճում են Բաբկեն Թունյանն ու Լենա Նազարյանը
«Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի թեմայի շուրջ առաջացած հակասությունները տեղափոխվել են համացանց: ԱԺ տնտեսական հա...
Ամուլսարի հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան. Հայրիկյան
Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան։ Այս մասին ա...
Պատգամավոր Հայկ Սարգսյանից 2 լավ լուր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ զուգահեռաբար «երկու լա...
Մինչև տարեվերջ արտաքին պարտքը կաճի. Ատոմ Ջանջուղազյան
Պետական պարտքի դինամիկան մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցո...