Կհանդիպեն արդյո՞ք Փաշինյանն ու Թրամփը. Զոհրաբյանը խոսել է վարչապետի` ԱՄՆ այցի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման շուրջ պայմանավորվածություն այս պահին ձեռք չի բերվել։ Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«ԱՄՆ նախագահ Թրամփի և պետքարտուղար Պոմպեոյի հետ հանդիպում մեր արտաքին քաղաքական օրակարգում կա։ Կլինի, երբ կլինի»,– ասաց նախարարը։
Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀ դիվանագիտական կորպուսին չի հաջողվում կազմակերպել Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ ղեկավարների հետ, Մնացականյանը չհամաձայնեց` ասելով. «սխալ են ասում»։
«Թրամփի և Պոմփեոյի հետ հանդիպում չենք ունեցել, բայց դրանից մեր հարաբերությունների մակարդակը ԱՄՆ–ի հետ չի նվազել»,– ասաց Մնացականյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 22-ին նախանշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ` ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16.00-ին Փաշինյանը հանդիպելու է հայ համայնքի հետ։
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլը»-ի պատգամավորների հակասությունները տեղափոխվել են Facebook. բանավիճում են Բաբկեն Թունյանն ու Լենա Նազարյանը
«Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի թեմայի շուրջ առաջացած հակասությունները տեղափոխվել են համացանց: ԱԺ տնտեսական հա...
Ամուլսարի հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան. Հայրիկյան
Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան։ Այս մասին ա...
Պատգամավոր Հայկ Սարգսյանից 2 լավ լուր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ զուգահեռաբար «երկու լա...
Մինչև տարեվերջ արտաքին պարտքը կաճի. Ատոմ Ջանջուղազյան
Պետական պարտքի դինամիկան մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցո...