Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը
Հերթական այցով օգոստոսի 19-ից 22-ը Հայաստանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի թիմը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, այցի նպատակն էր մասնակցությունը ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագրի մեկնարկին և մասնագիտական քննարկումների անցկացումը: Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ աշխատանքներին ներգրավվել էին ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների, Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Օգոստոսի 19-ին խորհրդատվական խմբին ընդունել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը: Քննարկվել են ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի ինքնագնահատման գործընթացի իրականացման ընթացիկ վիճակին և դրա շրջանակներում սպասվող միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գոհունակությամբ են նշել ինքնագնահատման գործընթացի շրջանակներում գրանցված առաջընթացը և պատրաստակամություն հայտնել այդ ուղղությամբ ընդլայնել համագործակցությունը:
Օգոստոսի 20-ին և 21-ին կազմակերպվել են խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ, որտեղ 2019թ. ուսումնական տարվա առաջին կուրսի կուրսանտների համար մեկնարկել է «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագիրը: Հանդիպումներ են անցկացվել ռազմական կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ:
Խորհրդատվական խմբի այցն ամփոփվել է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Կողմերը համաձայնեցրել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմաուսումնական հաստատությունների հետ ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբի համագործակցության հետագա ծրագրերը և ուղենիշները:
«Լավ կառավարում և բարեվարքություն» առարկան պրոֆիլային կրթօջախներում ներդնելու և այս ուղղությամբ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հարցում հետաքրքրվածություն է ցուցաբերվել ՀՀ ոստիկանության կողմից: Այցի ընթացքում պաշտպանության նախարարությունը կազմակերպել է խորհրդատվական խմբի հանդիպումները նաև ոստիկանական համակարգի հաստատություներում:
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլը»-ի պատգամավորների հակասությունները տեղափոխվել են Facebook. բանավիճում են Բաբկեն Թունյանն ու Լենա Նազարյանը
«Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի թեմայի շուրջ առաջացած հակասությունները տեղափոխվել են համացանց: ԱԺ տնտեսական հա...
Ամուլսարի հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան. Հայրիկյան
Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան։ Այս մասին ա...
Պատգամավոր Հայկ Սարգսյանից 2 լավ լուր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ զուգահեռաբար «երկու լա...
Մինչև տարեվերջ արտաքին պարտքը կաճի. Ատոմ Ջանջուղազյան
Պետական պարտքի դինամիկան մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցո...