Կոսովոյի խորհրդարանը հայտարարել է ինքնալուծարման մասին
Կոսովոյի խորհրդարանը հայտարարել է ինքնալուծարման մասին: Պրիշտինյաում օգոստոսի 22-ին խորհրդարանի նախագահ Կադրի Վեսելին հայտնել է, որ համապատասխան որոշմանը 120 պատգամավորներից աջակցել են 89-ը: Արտահերթ ընտրությունները պետք է կայանան 45 օրվա ընթաքցում, հաղորդում է DW-ն:
Մեկ ամիս առաջ վարչապետ Ռամուշա Խարադինայի հրաժարականից հետո միանգամից մի քանի կուսակցություններ արտահերթ ընտրությունների կոչ են արել:
Խարադինայը հրաժարականը հիմնավորել է Կոսովոյում պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների վերաբերյալ Հաագայի հատուկ տրիբունալ ներկայանալու ծանուցագրով: Հուլիսի վերջին դատական նիստին նա լռություն էր պահպանել եւ միայն ամենավերջում հայտարարել, որ միշտ գործել է իրավունքի նորմերին համապատասխան:
1998-99 թվականներին Կոսովոյում պատերազմի ժամանակ Ռամուշ Խարադինայը եղել է Կոսովոյի UCK ապստամբական բանակի հրամանատարը: Սերբիայի իշխանությունները նրան մեղադրում են պատերազմի տարիներին Կոսովոյում սերբ փոքրամասնության դեմ կատարված հանցագործությունների համար: Կոսովոյում պատերազմի հետեւանքով զոհվել էր ավելի քան 13 հազար մարդ:
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլը»-ի պատգամավորների հակասությունները տեղափոխվել են Facebook. բանավիճում են Բաբկեն Թունյանն ու Լենա Նազարյանը
«Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի թեմայի շուրջ առաջացած հակասությունները տեղափոխվել են համացանց: ԱԺ տնտեսական հա...
Ամուլսարի հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան. Հայրիկյան
Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան։ Այս մասին ա...
Պատգամավոր Հայկ Սարգսյանից 2 լավ լուր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ զուգահեռաբար «երկու լա...
Մինչև տարեվերջ արտաքին պարտքը կաճի. Ատոմ Ջանջուղազյան
Պետական պարտքի դինամիկան մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցո...