ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տանտիրոջ մտերիմը մահճակալի ներքնակի տակից փող էր հափշտակել
Օգոստոսի 10-ի երեկոյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ երկու օր առաջ Նաիրի Զարյան փողոցի տներից մեկից գողություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ օգոստոսի 8-ին ինչ-որ մեկը, որ հավանաբար լավ գիտեր տան նիստուկացը, մահճակալի ներքնակի տակից գումար էր հափշտակել:
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի տանտիրոջ մտերիմներից` Ռյա Թազա գյուղի 31-ամյա մի բնակիչ:
Հաղորդումից ժամեր անց կասկածվողը Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերվեց եւ բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին, վերջիններս շվարած լսում են
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ «Օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը հայտնի է «Պզո» մականունով և վերջինիս թիկնապահ...
Բրազիլիայի Ամազոնի արևադարձային անտառներում խոշոր հրդեհներ են բռնկվել
Բրազիլիայի Ամազոնի արևադարձային անտառներում խոշոր հրդեհներ են բռնկվել, հաղորդում է CNN-ը: Գիտնականները նախազգուշացնում ե...
ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող 2 քաղաքացու
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղ...
Հրդեհի 4-րդ օրը․ «Ձյունիկ սառնարան» ընկերությունից հրշեջները դուրս են բերել մի քանի հարյուր տոննա ապրանք
Օգոստոսի 22-ին շարունակվում են ս. թ. օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ ս...