«Պոբեդա»-ն հերքել է. Գյումրիում ինքնաթիռի կոշտ վայրէջք չի եղել
«Պոբեդա» ավիաընկերությունը (մտնում է «Աերոֆլոտ» խմբի մեջ) հերքում է Գյումրիում ինքնաթիռի կոշտ վայրէջքի մասին լուրերը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ընկերության ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն երկուշաբթի հայտնել էր, որ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է: Ինքնաթիռում եղել է 173 ուղևոր:
«Գյումրիում հետթռիչքային զննության ժամանակ հայտնաբերվել է պոչային հատվածի վնասվածք, ինչը տեղի է ունեցել երկրորդ շրջան անցնելու ժամանակ, սակայն կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», – ասել է ներկայացուցիչը:
Նա նշել է, որ պահեստային օդանավն արդեն մեկնել է Գյումրի հետադարձի թռիչքի ուղևորների հետևից։
Նմանատիպ հոդվածներ
Մասիվցի Անդիկին սպանել է Գրոզնիի 32-ամյա մի բնակիչ․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների...
Խոշոր ավտովթար Երևանում. բնակիչներն ասում էին. գոնե հիմա խոստումները կատարեն
Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Նոր-Նորք վարչական շրջանի Նանսե...
Սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 8 քաղաքացու
Օգոստոսի 17-ին ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու։ Ձերբակալությունները կատարվել են Աձվիսի և Ախալու...
Տանտիրոջը դանակահարելուց հետո տունն այրել են․ նոր մանրամասներ
Այսօր ոստիկանները պարզել են երեկ Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները, հայտնում է Shamshyan.com...