Խոշոր հրդեհ «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում. դեպքի վայրում էր նախարար Ցոլակյանը
10 ժամից ավելի, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի հրշեջ-փրկարարները պայքարել են Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 9 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում բռնկված խոշոր հրդեհի տարածման դեմ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ ավտոմեքենաներն 10-30 անգամ ջրով լիցքավորվել և վերադարձել են հրդեհի վայր։ Բարեբախտաբար, տուժածներ չկան: Թե ինչն է եղել կրակի առաջացման պատճառը, դա պարզ կլինի փորձաքննություններ նշանակելուց հետո։ Դեպքի վայրում է եղել նաեւ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախնական տվյալներով հրդեհի օջախները գտնվում են շինության 4-րդ և 5-րդ հարկերում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
Մասիվցի Անդիկին սպանել է Գրոզնիի 32-ամյա մի բնակիչ․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների...
Խոշոր ավտովթար Երևանում. բնակիչներն ասում էին. գոնե հիմա խոստումները կատարեն
Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Նոր-Նորք վարչական շրջանի Նանսե...
Սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 8 քաղաքացու
Օգոստոսի 17-ին ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու։ Ձերբակալությունները կատարվել են Աձվիսի և Ախալու...
Տանտիրոջը դանակահարելուց հետո տունն այրել են․ նոր մանրամասներ
Այսօր ոստիկանները պարզել են երեկ Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները, հայտնում է Shamshyan.com...