Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ հողատարածք է վաճառվել «Լիդիան Արմենիա»-ին. պատճառված վնասից 70 մլն-ը վերականգնվել է. ՔԿ
Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ՝ հողատարածք է վաճառվել «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով համայնքին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Հայտարարության մեջ ասված է.
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ, հայտնում ենք, որ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիսանալով հողերի օտարման աճուրդ կազմակերպող մարմնի ղեկավար, համայնքի ղեկավարի որոշմամբ և հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը՝ համայնքի արոտավայր հողատարածքներից 9.91 հեկտար հողատարածքը 2014թ. մայիսի 29-ին 410.130 ՀՀ դրամով աճուրդային կարգով վաճառել է իր որդուն, ով իր հերթին նշված հողատարածքը 2015թ. մայիսի 26-ին անհամեմատ թանկ՝ 147 300 838 ՀՀ դրամով, վաճառել է «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով համայնքին:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից, ընդհանուր առմամբ, վերականգնվել է 70 000 000 ՀՀ դրամ:
Նախաքննությունը շարունակվում է»:
Նմանատիպ հոդվածներ
Մասիվցի Անդիկին սպանել է Գրոզնիի 32-ամյա մի բնակիչ․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների...
Խոշոր ավտովթար Երևանում. բնակիչներն ասում էին. գոնե հիմա խոստումները կատարեն
Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Նոր-Նորք վարչական շրջանի Նանսե...
Սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 8 քաղաքացու
Օգոստոսի 17-ին ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու։ Ձերբակալությունները կատարվել են Աձվիսի և Ախալու...
Տանտիրոջը դանակահարելուց հետո տունն այրել են․ նոր մանրամասներ
Այսօր ոստիկանները պարզել են երեկ Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները, հայտնում է Shamshyan.com...