Վարչապետը խորհրդակցություն է հրավիրել երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրացիների կամ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման առնչությամբ առկա խնդիրները և գործող ընթացակարգերում առկա ռիսկերը, որոնք վեր են հանվել համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում:
Քննարկվել են որդեգրումների օրենսդրական կարգավորումներին, ընթացակարգային, հաշվառման, իրավապահ, առողջապահական ասպեկտներին վերաբերող հարցեր:
Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին՝ համատեղ քննարկել և մշակել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշման նախագիծ, որը կվերլուծի և օրենսդրական կարգավորումների վերաբերյալ առաջարկություններ կներկայացնի:
Նմանատիպ հոդվածներ
Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը
Ռուսական կայքերից մեկում օրեր առաջ հրապարակվել է հոդված, ըստ որի՝ Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգա...
ՀՀ ՊՆ–ն պաշտոնապես հաստատեց հայկական զինուժի առաջխաղացման մասին լուրը
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ հայկական զինուժը բարե...
ԱՄՆ առևտրի նախարարությունն իր «սև ցուցակում» ներառել է երկու հայկական ընկերություն
ԱՄՆ առևտրի նախարարությունը մի շարք ընկերություններ է ներառել իր սև ցուցակում աշխարհի ավելի քան տասը երկրից, այդ թվում՝ Հ...
Վրաստան-Հայաստան սահման․ երեկվա տեղի ունեցածը քննարկվել է Սադախլոյի անցակետի ղեկավարի հետ
Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․«Դեսպան Սադոյանը հանդիպեց Սադախլոյի անցակետի ղեկավար...