Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը
Ռուսական կայքերից մեկում օրեր առաջ հրապարակվել է հոդված, ըստ որի՝ Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը զորակցություն է հայտնել Ռուսաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին:
Պատգամավորը ֆեյսբուքյան էջում հերքում է այդ տեղեկությունըՙ նաեւ նշում, որ կեղծված է հոդվածին կցված եւ իրեն վերագրվող նամակը, որն, իբր, ինքն ուղղել է «Բաց հասարակություն» համաշխարհային ֆոնդի նախագահ Գրեյ Թեյլորին:
«Օրեր առաջ ռուսական կայքերից մհրաեկում հրապարակվել է հոդված, ըստ որի՝ ես իմ զորակցությունն եմ հայտնում Ռուսաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին` ի աջակցություն Ալեքսեյ Նավալնիին։ Ավելին, հոդվածին կից հրապարակել են իբրև թե իմ կողմից «Բաց հասարակություն» համաշխարհային ֆոնդի նախագահ Գրեյ Թեյլորին ուղղված նամակ: Այս ամենը իրականությանը չի համապատասխանում։ Կեղծված են և՛ ՀՀ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը»,- գրել է նա:
Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ–ն պաշտոնապես հաստատեց հայկական զինուժի առաջխաղացման մասին լուրը
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ հայկական զինուժը բարե...
Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել Կամո Մնացականյանը. նա հետախուզման մեջ գտնվող․ Pastinfo.am
Արդեն երկու կարծիք չկա, որ BBC-ի ռուսական ծառայության կողմից հոդվածի հրապարակման կազմակերպիչների գերնպատակը, որտեղ  ...
Փաշինյանի իշխանությունը որոշում է ընդունել ձերբակալելու Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը հօգուտ Լիդիանի լուծելու համար. քաղաքագետ
Չճշտված, բայց հավաստի թվացող և հավաստի աղբյուրներից եկող տվյալներ կան, որ Փաշինյանի իշխանությունը որոշում է ընդունել ձեր...
Սա ՀՀ եւ ՌԴ միջեւ շատ լուրջ քաղաքական ճգնաժամի հետեւանք է. քաղաքագետը` Միհրան Պողոսյանին չարտահանձնելու մասին
ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին Հայաստանին չհանձնելը Հայաստանի եւ Ռուսաստանի մեջ շատ լուրջ քաղաք...