ՀՀ ՊՆ–ն պաշտոնապես հաստատեց հայկական զինուժի առաջխաղացման մասին լուրը
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ հայկական զինուժը բարելավել է իր դիրքերը Տավուշի մարզում` Ադրբեջանի հետ սահմանագծում, բայց թվային տվյալներ հայտնելուց ՊՆ խոսնակը ձեռնպահ է մնացել։ Գրում է armeniasputnik.am-ը:
«Բերեք ես հստակ թվեր, հեկտարներ չասեմ, ես հայտարարություն արել եմ հենց նույն օրը, որ եթե մենք Ադրբեջանի նման աղմուկ չենք բարձրացնում, դա չի նշանակում, որ մենք չենք իրականացնում դիրքերի բարելավում: Դա մշտական գործընթաց է եղել տարբեր հատվածներում, այդ թվում՝ անցած տարի, որ այսպես ասած, «սև փիառով» մեզ նախիջևանյան ուղղությամբ փորձեցին էսպես բաներ ներկայացնել, մենք էնտեղ էլ ենք դիրքեր բարելավում, դա զինված ուժերի մշտական աշխատանքն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՀՀ զինված ուժերի այս գործողություններն ու առաջխաղացումը հակառակորդի համար անսպասելի է եղել:
Հիշեցնենք, որ պատմաբան, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն իր Facebook-յան էջում գրառում էր արել` նշելով, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել, և որ միայն ՀՀ ԶՈՒ արդյունավետ գործողության արդյունքում է հաջողվել կասեցնել թշնամու սադրանքը։
Եղիազարյանի դիտարկմամբ, ադրբեջանական սադրիչ գործողության նպատակն է եղել վերահսկողություն սահմանել Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու վրա` հայկական ուժերի զբաղեցրած գերադաս դիրքերից ուղիղ նշանառության տակ վերցնելով ավտոմայրուղին:
Փորձագետի դիտարկմամբ, եթե թշնամուն հաջողվեր իրականացնել իր ագրեսիվ մտահղացումը, ապա վտանգվելու էր նաև Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազատար խողովակի անվտանգությունը։ Իսկ սա արդեն կենսական խիստ նշանակությության օբյեկտ է ՀՀ-ի համար։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստան-Հայաստան սահման․ երեկվա տեղի ունեցածը քննարկվել է Սադախլոյի անցակետի ղեկավարի հետ
Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․«Դեսպան Սադոյանը հանդիպեց Սադախլոյի անցակետի ղեկավար...
Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել Կամո Մնացականյանը. նա հետախուզման մեջ գտնվող․ Pastinfo.am
Արդեն երկու կարծիք չկա, որ BBC-ի ռուսական ծառայության կողմից հոդվածի հրապարակման կազմակերպիչների գերնպատակը, որտեղ  ...
Փաշինյանի իշխանությունը որոշում է ընդունել ձերբակալելու Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը հօգուտ Լիդիանի լուծելու համար. քաղաքագետ
Չճշտված, բայց հավաստի թվացող և հավաստի աղբյուրներից եկող տվյալներ կան, որ Փաշինյանի իշխանությունը որոշում է ընդունել ձեր...
Սա ՀՀ եւ ՌԴ միջեւ շատ լուրջ քաղաքական ճգնաժամի հետեւանք է. քաղաքագետը` Միհրան Պողոսյանին չարտահանձնելու մասին
ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին Հայաստանին չհանձնելը Հայաստանի եւ Ռուսաստանի մեջ շատ լուրջ քաղաք...