Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. նախարար Արսեն Թորոսյան
Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է։
Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Լավ լուրերի շարքից. ամփոփելով ծնելիության ցուցանիշները 2019 թվականի առաջին կիսամյակի համար և համեմատելով դրանք 2018-ի հետ, կարող ենք արձանագրել, որ նվազման միտումը դանդաղում է և եթե այսպես շարունակվի, ապա տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ կարելի է կանխատեսել ծնելիության ցուցանիշի նվազման դադարեցում և հետագա աճ։
2018-ի առաջին կիսամյակի նվազումը 2017-ի համեմատ եղել է 4.9%, իսկ 2019-ի նվազումը 2018-ի համեմատ՝ 0.9%։
Այս ցուցանիշները իրական արձագանքն են այն սոցիալ-տնտեսական քաղաքականության, որ վարում է մեր կառավարությունը հեղափոխությունից հետո։
Հ.Գ. նկարում որդիս է՝ Գևորգը, վեց տարի առաջ, ծնվելուց մոտ մեկ ժամ հետո, երբ ես առաջին անգամ տեսա նրան:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի հանձնի Հայաստանին.Դատախազություն
ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու ՀՀ դատախազության միջնորդությունը։Այս մասին ֆեյսբու...
«Փարքինգ Սիթի Սերվիս»-ի՝ ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունն անհիմն մարվել է Երևանի համայնքային բյուջեի հաշվին
«Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթաց...
Բրիտանական ամսագիրը՝ հայերի ու նրանց պատմության մասին
«Kensington, Chelsea & Westminster Today» ամսագիրը հոդված է հրապարակել, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես հնագույ...
Հոնկոնգի ակցիաների ժամանակ տուժել է 171 ոստիկան
Հոնկոնգի ոստիկանությունը պատմել է նոր ցույցերի արդյունքում տուժածների մասին: Նշվում է, որ բախումների հետևանքով տուժ...