Ջերմուկում այսօր սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Օրեր առաջ Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը։ Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:
Դրան հաջորդեց ինքնաբուխ հավաք եւ ավտոերթ Ջերմուկում՝ ի պաշտպանություն Ամուլսարի։ Այսօր արդեն ջերմուկցիները սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրի վերաբերյալ քննարկմանը մասնակցելու:
Այսօր առավոտից արդեն համացանցում լուրեր են պտտվում, որ Ջերմուկի մոտ ոստիկանության մեծ ուժեր են հավաքվում, ոստիկաններ են տեղափոխվում Վայոց Ձոր։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից ArmDaily.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք լուրը համապատասխանում է իրականությանը, պատասխանեցին,որ ոստիկանությունը գործում է բացառապես օրենիք սահմաններում և կատարում է իր վրա դրված պարտականությունները։
Infocom.am-ի հետ զրույցում էլ Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն ասում է, որ ջերմուկցիներն այսօր՝ ժամը 17-ին են իրականացնելու ակցիան:
Ակցիայի հիմնական նպատակն այն է, որ Ջերմուկ համայնքի բնակիչները դուրս են գալիս փողոց՝ ևս մեկ անգամ վերահաստատելու, որ անկախ փորձաքննության արդյունքներից՝ մեզ մոտ դիրքորոշում չի փոխվել, մենք ի սկզբանե չենք ասել՝ սա լավ հանք է, վատ հանք է, մեն ասել ենք՝ սա առողջարանային գոտի է, ու այստեղ ոչ մի տիպի մետաղական հանք պետք է չլինի։ Բնակչությունը դուրս է գալիս խաղաղ ակցիայով, բաց ձեռքերով՝ վերահաստատելու իր՝ մեկ տարուց ավել առաջ կայացրած որոշումը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի հանձնի Հայաստանին.Դատախազություն
ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու ՀՀ դատախազության միջնորդությունը։Այս մասին ֆեյսբու...
«Փարքինգ Սիթի Սերվիս»-ի՝ ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունն անհիմն մարվել է Երևանի համայնքային բյուջեի հաշվին
«Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթաց...
Հոնկոնգի ակցիաների ժամանակ տուժել է 171 ոստիկան
Հոնկոնգի ոստիկանությունը պատմել է նոր ցույցերի արդյունքում տուժածների մասին: Նշվում է, որ բախումների հետևանքով տուժ...
Կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա․ Փաշինյանի դստեր ծնունդը՝ Բահամներու՞մ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզի...